Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտարարել է, որ իր կազմակերպությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի առաջիկա յոթ տարիների ընթացքում կրճատի ծայրահեղ աղքատության ցուցանիշը ։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Նրա խոսքերով՝ աշխարհում ծայրահեղ աղքատների թիվը 18 տոկոսից պետք է հասնի 9 տոկոսի։ «Ես ստանձնում են նման նպատակի իրագործման ամբողջ պատասխանատվությունը»։
Յոն Կիմը նաև ասել է, որ 2030 թվականին օրական 1.25 դոլար վաստակողների թիվն աշխարհում պետք է հասնի ընդամենը 3 տոկոսի։ Նա չի բացառել, որ Համաշխարհային բանկը կարող է լուրջ ձևափոխման ենթարկվել, ինչը թույլ կտա իրագործել նման ամբիցիոզ ծրագիրը։