տուն Քաղաքական Միջազգային Համաշխարհային Բանկը հաջորդ տարի համաշխարհային տնտեսության զգալի աճ է կանխատեսում

Համաշխարհային Բանկը հաջորդ տարի համաշխարհային տնտեսության զգալի աճ է կանխատեսում

267
0

00_world_economy1

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը առաջիկա տարիներին դանդաղ, բայց աճ են արձանագրելու։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

Բանկի կանխատեսումներով՝ 2013 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կազմել է 2.4 տոկոս, մինչևդեռ 2014-ին այն կհասնի 3.2-ի, 2015-ին՝ 3.4-ի, իսկ 2016-ին՝ 3.5-ի։

Նշվում է, որ «զարգացող երկրներում տնտեսական աճը կամրապնդվի նմանատիպ արդյունքով զարգացած տնտեսություններում, ինչպես նաև Չինաստանում զգալի աճով»։ Միաժամանակ մտահոգութոյւն է առաջանում աշխարհում բանկային դրույքների բարձրացման, ինչպես նաև կապիտալի անկայուն շարժի հետ։ Դա մասնավորապես կապված է ԱՄՆ պահուստային դաշնային հիմնադրամի այն որոշման հետ, որի համաձայն դրույքաչափերն ավելանալու են, և դադարեցվելու է ամերիկյան տնտեսությանն օգնություն ցուցաբերելու ծրագիրը։

Զարգացող երկրներում ՀՆԱ-ն հաջորդ երեք տարիներին կաճի մոտավորապես 5.3-5.7 տոկոսով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here