Համաշխարհային բանկի ղեկավար Ջին Յոն Կիմը երեկ հայտարարել է, որ ընդամենը 5 օր է մնացել մինչև բանկային պարտքերի հարցով ԱՄՆ-ի դեֆոլտը։ Նրա խոսքերով` ԱՄՆ-ի քաղաքական գործիչների անկարողությունը բարձրացնելու պետական պարտքի վերին շեմը կարող է համաշխարհային տնտեսական աղետի պատճառ դառնալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ընդամենը 5 օր է մեզ բաժանում մինչև վտանգավոր պահը։ Ես կոչ եմ անում ամերիկյան քաղաքական գործիչներին շտապ որոշում գտնել դեդլայնից առաջ։ Անգործությունը կարող է բարձրացնել փոխառությունների տոկոսադրույքները, նվազեցնել վստահությունը համաշխարհային շուկաներում և դանդաղեցնել աճի տեմպերը», — ասել է Համաշխարհային բանկի ղեկավարը։