տուն Քաղաքական Միջազգային Համաշխարհային ավտոշուկայում, մինչև 2018 թվականը, կհաշվվի 100 միլիոն մեքենա

Համաշխարհային ավտոշուկայում, մինչև 2018 թվականը, կհաշվվի 100 միլիոն մեքենա

130
0

1962

Փորձագետները համաշխարհային ավտոշուկայի ուսումնասիրության արդյունքում գնահատել են, թե ինչպիսի աճի տեմպեր կարձանագրվեն առաջիկա տարիների ընթացքում:

Նրանք նշել են, որ մեքենաշինական խոշորագույն ընկերությունները կկարողանան լուրջ մասնաբաժիններ ստանալ զարգացող շուկաներում, քանի որ նրանք աճելու են տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգընթաց: Աճելու է նաև ամերիկյան շուկան:

Սպասվում է, որ համաշխարհային ավտոշուկան առաջիկա չորս տարիների ընթացքում կաճի 22 տոկոսով` ներկայիս 82 մլն մեքենայից հասնելով 100 մլն դոլարի: Փորձագետներն ասում են, որ չնայած եվրոպական շուկան վերականգնվում է, բայց մեքենաշինական հիմնական ընկերությունների ուշադրությունը սևեռված է լինելու Չինաստանից մինչև Թաիլանդ, Բրազիլիայից մինչև Հարավային Ամերիկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here