տուն Լուրեր Համաներում հայտարարելու մասին որոշման քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը

Համաներում հայտարարելու մասին որոշման քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը

227
0
111
Ազգային ժողովի նիստում քիչ առաջ ավարտվեց ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկումը:
Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր եզրափակիչ ելույթում առաջարկեց  հարցի քվեարկությունը հետաձգել մինչև վաղը՝  պատգամավորների կողմից արված բոլոր առաջարկությունները ի մի բերելու և  քվեարկության առաջարկելու Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:
Նախարարը խոստացավ, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, շահագրգիռ քննարկումների արդյունքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկներին անդրադառնալ վաղվա ելույթում:
 Աղբյուր` pastinfo.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here