Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով մուսուլմանական ամենակարևոր տոներից մեկի` զոհաբերության օրվա կապակցությամբ հայտարարվել է համաներում, ինչի արդյունքում ազատ է արձակվել տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիևը: Այս մասին հաղորդում է NewsAzerbaijan-ը:
Ալիևն ազատվել է բանտարկությունից 153 այլ դատապարտյալների հետ միասին: Նրա ազատմանն, ըստ որոշ աղբյուրների, օգնել է եղբայրը` «Ազպետրոլի» նախկին ղեկավար Ռաֆիգ Ալիևը: