տուն Քաղաքական Համաներմամբ ազատ է արձակվել ևս 70 դատապարտյալ

Համաներմամբ ազատ է արձակվել ևս 70 դատապարտյալ

257
0
DETAIL_PICTURE__20117564ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալներ:

 

«Արթիկ» ՔԿՀ – 1,

 

«Էրեբունի» ՔԿՀ – 44,

 

«Կոշ» ՔԿՀ – 5,

 

«Վարդաշեն» ՔԿՀ – 6,

 

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 4,

 

«Սևան» ՔԿՀ – 2,

 

«Աբովյան» ՔԿՀ – 5, (կին դատապարտյալ)

 

«Հրազդան» ՔԿՀ – 3,

 

Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here