Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) այց են կատարելու տարածաշրջան և կլինեն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում։
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ համանախագահները Արցախ կատարելիք այցի ժամանակ կլինեն նաև Բերձորում (Լաչին) և Քարվաճառում։