Սիրիայի Համա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհ է դարձել առնվազն 34 մարդ, ավելի քան 50-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Ականապատված մեքենան պայթել է Ալ-Հորրա գյուղում, որը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հաղորդում է 37 զոհի մասին։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմում զոհվել է ավելի քան 160 հազար մարդ։