տուն Աշխարհ Համաճարակի շարժիչ ուժը՝ կլաստերային վարակներն են․ ինչպես կանգնեցնել վարակի տարածումը

Համաճարակի շարժիչ ուժը՝ կլաստերային վարակներն են․ ինչպես կանգնեցնել վարակի տարածումը

359
0

Որքան շատ են Covid-19-ի վարակման դեպքերը վերլուծում գիտնականները, այնքան ավելի են հակված այն վարկածին, որ համաճարակի շարժիչ ուժը դարձել են ոչ թե անծանոթ մարդկանց պատահական շփումները, այլ այս կամ այն սոցիալական խմբի ներսում զանգվածային վարակման դեպքերը: Դա նշանակում է, որ զանգվածային հավաքների արգելման եւ երկրորդ զանգվածային ալիքի սոցիալական հեռավորության պահպանման դեպքում կարելի է խուսափել վարակներից

Պատկերացրեք, որ դուք պահել եք Բենգալյան կրակ: Դրանից թռչող կայծերի մեծ մասը բացարձակ անվտանգ են, և նույնիսկ եթե ընկնեն ձեր ձեռքին, դուք դժվար թե այրվածք ստանաք։ Բայց երբեմն մի կայծ, որն ընկել է խոտի կամ փափուկ գորգի վրա, բավական է, որ հրդեհ սկսվի։

Մոտավորապես այդպես, շատ գիտնականների կարծիքով, տարածվում է Covid-19 համաճարակը։ Վիրուսի կրիչների մեծ մասը, հնարավոր է, հատուկ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար, բայց երբեմն միայն մեկ վարակված մարդը բավարար է շղթայական ռեակցիա առաջացնելու եւ հիվանդության կտրուկ բռնկման պատճառ դառնալու համար:

Նման տարածումը կոչվում է կլաստերային, եւ դա բնորոշ է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների, ավելի կամ պակաս չափով:

Covid-19-ի կլաստերային բռնկումները գրանցվել են ծերանոցներում, դահուկային հանգստավայրերում, զբոսանավերում, ինչպես նաեւ եկեղեցիներում, ռեստորաններում, հիվանդանոցներում եւ բանտերում, այլ կերպ ասած ՝ փակ տարածքում մարդկանց մեծ կուտակումներով գրեթե ցանկացած վայրում:

Covid-19-ի զանգվածային վարակի ավելի քան 20 նմանատիպ դեպք է տեղի ունեցել Սինգապուրի աշխատանքային հանրակացարաններում: Դրանցից ամենամասշտաբայինը S11-ի հսկայական մասնաշենքում է, որը կարանտինի տակ են դրել դեռ ապրիլի սկզբին։ Մայիսի 17-ին արդեն եղել է ավելի քան 2500 վարակակիր։

Կլաստերային վարակը բնորոշ է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների, հատկապես օդակաթիլային ճանապարհով փոխանցվողներին: Սակայն Covid-19-ի դեպքում փոխանցման հենց այս եղանակը, կարծես, հիմնականն է։

Եթե համաճարակի հիմնական շարժիչ ուժը իսկապես «սուպեր տարածողներ» են, այս կամ այն պատճառով զանգվածաբար (թեեւ պատահաբար) վարակում են իրենց շրջապատը, ապա հիվանդության տարածումը կանգնեցնելու կամ գոնե դանդաղեցնելու համար բավական է պարզապես սահմանափակել զանգվածային հավաքույթները, ինչպիսիք են համերգները կամ ֆուտբոլային խաղերը: Մնացած սահմանափակող միջոցները կարելի է չեղարկել կամ զգալիորեն թուլացնել ՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով։

Ավելի ճշգրիտ հաշվարկների եւ պանդեմիայի զարգացման կանխատեսման համար գիտնականները նոր ցուցանիշ են ներդնում՝ այսպես կոչված «կլաստերային գործակիցը» (k), որը հաշվարկվում է 0-ից մինչեւ 1 սանդղակով: Որքան փոքր է k-ն, այնքան ցածր է հիվանդության կրողների շրջանում վարակի հիմնական տարածումը: