տուն Հասարակություն Կրթություն Համաճարակը մարտահրավեր է, որ մշակութային մի շարք ոլորտներ լայն թափով աշխատեն. Արայիկ...

Համաճարակը մարտահրավեր է, որ մշակութային մի շարք ոլորտներ լայն թափով աշխատեն. Արայիկ Խզմալյան

392
0

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն էլ խոսեց չեղարկված նախագծերի մասին և ասաց, որ աշխատում են պահպանել նախագծերը գոնե առցանց տարբերակով: Բազմաթիվ նախագծեր տեղափոխվել են թվային ոլորտ:

Կորոնաներկայացումների հետ կապված՝ Արայիկ Խզմալյանն ասաց, որ այս վիրուսը ցույց տվեց, որ մենք կարիք ունենք թվային ներկայացումների, նկարահանված բարձրակարգ ներկայացումների պակաս: Համաճարակը մարտահրավեր է, որ մշակութային մի շարք ոլորտներ լայն թափով աշխատեն, և ԿԳՄՍ նախարարությունը շատ անելիքներ ունի համացանցի միջոցով հանրության մշակութային պահանջը բավարարելու ուղղությամբ:

Մշակութային ոլորտի աշխատողները շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը: Արայիկ Խզմալյանն ընդգծեց, որ սոցիալական աջակցության խնդիրը մնում է առաջնային: Այս պահին նման խնդիր չկա: Նա հույս հայտնեց, որ մենք պետք է պատրաստ լինենք նոր գաղափարներով, նոր ծրագրերով ընդունել հանդիսատեսին:

Խոսվեց նաև երաժշտական դպրոցների մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծեց, որ հնարավորության դեպքում գործնական պարապմունքները առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է լրացվեն:

Հայկ Մագոյան