տուն Քաղաքական Հայաստան Համահայկական օրակարգը վերաբերում է նաև Արցախին․ Զոհրաբ Մնացականյանի հացազրույցը՝ BBC-ին

Համահայկական օրակարգը վերաբերում է նաև Արցախին․ Զոհրաբ Մնացականյանի հացազրույցը՝ BBC-ին

266
0

Անցյալ տարին Ձեր երկրում՝ Հայաստանում, նշանավորվեց քաղաքական խոշոր հեղաշրջմամբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությամբ, որից հետո Դուք և Ձեր Կառավարությունը պնդեցիք, որ աշխատում եք նոր Հայաստանի համար։ Թերհավատները կասեն, որ այն շատ նման է հին Հայաստանին։ Այսպիսով, ո՞րն է տարբերությունը։

Ինչու՞ պիտի նման բան ասեն։

Քանի որ, օրինակ, Դուք նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ պաշտոնավարել եք։ Դուք կառավարական մեծ փորձ ունեք և ամենևին էլ նորեկ չեք:

Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն Կառավարության հետ, որի կազմում եմ, և դա զգալի փոփոխություն է։ Հեղափոխության արդյունքում կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ։

Կառավարությունն արձագանքել է այդ հանրային պահանջներին և փոփոխություններ կատարելու համար ստացել ուժեղ մանդատ։ Մենք ի ցուց դրեցինք քաղաքական կամքի շատ ուժեղ կողմը, որի ժամանակ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ կերպով արդյունքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջից և առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին՝ դատական բարեփոխումներին: Դրանք տարբեր հարցեր են: Ես պարզապես ներկայացրի կառավարության կողմից հասցեագրվող տարբեր հարցերի կարճ ցուցակը։

Դուք պնդում եք, որ գործը շատ արագ է արվել, այդուհանդերձ, ձեր արդարադատության նախարարը՝ պարոն Բադասյանը, օրեր առաջ հայտարարել է, որ հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմինը, այսպես կոչված, Հակակոռուպցիոն կոմիտեն կստեղծվի միայն 2021թ.։

Միանշանակ, դա հենց այն է, ինչ ես ասում էի քաղաքական կամքի զորության առումով։ Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի արձագանքնել այդ երևույթներին։

Հանձնաժողով ստեղծելու համար արդյոք երկու տարի՞ է պահանջվում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here