տուն Հասարակություն Իրավական Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կմնա կալանքի տակ

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կմնա կալանքի տակ

207
0

Վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպանների բողոքը․ Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Գրառման մեջ Վարոսյանը նշում է․

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն, հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որեւէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում, որեւէ կերպ չի խախատել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որեւէ պայման»։