Համակարգչային խափանման պատճառով ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության տոմսերը վաճառվել են գրեթե անվճար։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Համակարգի խնդիրների պատճառով այդ ավիաընկերության տոմսերի գները նվազել են մի քանի տասնյակ անգամ։ Ցինցինատիի և Մինեապոլիսի միջև երկկողմ տոմսը սովորական պայմաններում հնարավոր է գնել 400 դոլարով, սակայն համակարգն այն վաճառել է 25 դոլարով։
Ավիաընկերության ներկայացուցիչները նշում են, որ խնդիրն այս պահին կարգավորված է, ցածր գներով ձեռք բերված տոմսերը չեղյալ են հայտարարվել։