Համակարգչային խաղերը կարող են նպաստել տեսողության լավացմանը։ Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունը։ Նրանց հոդվածը հրապարակվել է Current Biology գիտական ամսագրում։
Նման եզրակացության գիտնականները եկել են այն բանից հետո, երբ iPad պլանշետային համակարգչի համար մշակել են հավելված, որի նպատակն էր տարբեր զարդանախշերի ցուցադրության միջոցով փորձել պարզել դրանց նկատմամբ գլխուղեղում տեսողության համար պատասխանատու նեյրոնների արձագանքը։ Հետզհետե զարդանախշերը սկսել են անհետանալ էկրանից, և փորձին մասնակցողներն ավելի շատ ջանքեր պետք է գործադրեին այն տեսնելու համար։
Այս թեստը անցկացնելուց մի քանի շաբաթ անց հետազոտողները պարզել են, որ հավելվածի օգտագործումից հետո բոլոր մասնակիցների մոտ լավացել է տեսողությունը, իսկ ոմանց մոտ, անգամ, երեք անգամ ավելի լավ է եղել, քան սովորական մարդկանց տեսողությունը։