Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, խորհրդարանի նիստին անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքին, նշեց, որ ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր հասարակությունը պատրաստ չէ, ոչ սոցիալապես, ոչ բարոյապես:
«Համակարգ, որին պատարստ չէ նաեւ կառավարությունը, օրենքի բացահայտ եւ ժամանակացույցի ակնհայտ խախտումներով: Երկրորդ` ընդունվում է մի համակարգ , որը կապ չունի սոցիալական պաշտպանվածության հետ: Հիմնական նպատակը ֆիանանսական շուկան ակտիվացնելն է եւ ոչ թե սոցիալական պաշտպանվածություն ապահովելը: Ընդունվում է մի համակարգ, որով շատ ռեալ վտանգ է ավելանանալու թաքնված զբաղվածության մեծացմանը: Այս համակարգի ադյունավետությունը ցածր է լինելու եւ մասնակիցների համար` 30-40 տարի հետո չի ապահովելու արաժանապատիվ կենսաթոշակ»,-ասաց Վարդանյանը:
Նա արձանագրեց երկու կետ: Առաջինը, որ օրենքում բարեփոխումներ են անհրաժեշտ ավելի արդյունավետ լուծումների հասնելու համար:
«Երկրորդˋ մենք շարունակելու ենք համագործակցել այն քաղաքացիների հետ, որոնց հուզում է օրենքի պարտադիր բաղադրիչը: Մեզ հատկապես ոգեւորում են ՏՏ ոլորտի գիտակից քաղաքացիները: Հարգելի խորհրդարանական մեծամասնություն, դուք հիմա ունեք իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի առջեւ ունեցած պատասխանատվությունից, ընդհակառակը»,-հավելեց Վարդանյանը:
Լիլիթ Առաքելյան