Օրեր առաջ ԱՄՆ-ում հրապարակվել էր մի տեղեկություն, համաձայն որի ամերիկացիների մեծ մասը, ովքեր աջակցում են Ուկրաինայի գործողություններին Ղրիմի հարցում և ՌԴ-ի հետ հակամարտությունում, չգիտեն, թե որտեղ է գտնվում Ուկրաինան:
BBC-ն փորձել է պարզել, թե Ղրիմի միացման ժամանակ համազգային ցնծություն ապրած ռուսաստանցիներից քանիսը գիտի Ղրիմի տեղը: Հարցվողներին առաջարկվել են սև ու սպտակ քարտեզի վրա, որը պատճենվել է լատինատառ նշումներով ատլասից, ցույց տալ Ղրիմի գտնվելու վայրը: Արդյունքները, մեղմ ասած, անբավարար են եղել: