տուն Հասարակություն Իրավական Համագյուղացիների ծեծկռտուքը հանգուցալուծվել էր կրակոցով. բացահայտում

Համագյուղացիների ծեծկռտուքը հանգուցալուծվել էր կրակոցով. բացահայտում

530
0

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արևիկ գյուղում բնակվող 36-ամյա երկու տղամարդ գյուղում վիճել էին, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։ Ըստ տեղեկությունների՝ միջադեպի ընթացքում կրակոց էր հնչել։

Արևիկում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողմերից մեկը մեքենայից հանել է իր որսորդական հրացանն ու կրակել մյուսի մեքենայի ուղղությամբ։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում համագյուղացի տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Արմավիրի բաժին։

Վնասված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Հայտնաբերվել է նաև հրացանը, որն օրինական է եղել։ Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական ու դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: