Մոսկվայի տարածաշրջանում գտնվող ֆերմաներից մեկում կովերի համար VR-ակնոցներ են փորձարկել: Գիտնականների մշակած հատուկ ակնոցների շնորհիվ կովերն իրենց շուրջը տեսնում են ամառային ծաղկավետ դաշտավայր:
ՆՏՎ-ի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ էքսպերիմենտը կիրառում են մերձմոսկովյան ֆերմերները՝ անասնաբույժների և IT ոլորտի մասնագետների հետ:
Կովերի համար վիրտուալ իրականություն ապահովելու միջոցով նախաձեռնողները նպատակ ունեն նպաստել կաթի որակի և կաթնատվության մակարդակի բարձրացմանը: