տուն Լուրեր Հաճախ պետությունը ստիպում է մարդկանց գործել ստվերային դաշտում

Հաճախ պետությունը ստիպում է մարդկանց գործել ստվերային դաշտում

118
0

ստվեռ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ դրոշմակնիքները կրճատում են ստվերը. «Չի եղել այնպես, որ ցանկության դեպքում հնարավոր չլինի կրճատել ստվերը: Աշխարհում դրոշմավորումը ընդունված մեթոդ է: Կա նաև ոչ կանխիկ գարծարքներ կատարելու մեթոդը: Պետք է ասեմ, որ մինչև դրոշմակնիքների համակարգի ներդրումը կային նաև այլ համակարգեր, որոնք կարող էին դուրս հանել ստվերը: Ինչ է, հարկային մարմինները չէին կարող ճշտել, թե որքան է ստվերային տնտեսությունը»,-ասաց բանախոսը` նկատելով, որ փոքր և միջին բիզնեսի նկատմամբ մեղմ հարկային քաղաքականությունը ևս կբերի ստվերի կրճատման: «Կարելի է անգամ ծախսած էլեկտրաէներգիայի չափով ճշտել, թե որքան է ստվերը: Եթե մենք գիտենք, օրինակ, թե որքան հոսանք է ծախսվում մեկ շիշ ջուր արտադրելու համար, ապա գործարանի ծախսած հոսանքով կարող ենք ճշտել իրական արտադրության չափը»,-ասաց պատգամավորը` ավելացնելով, որ հաճախ պետությունն է ստիպում մարդկանց գործել ստվերում, քանի որ այնպիսի հարկային քաղաքականություն է վարում, որը ստիպում է մարդկանց գործել ստվերային դաշտում, որպեսզի եկամուտ ստանա: