Ամերիկյան KMSP-TV հեռուստաալիքի լրագրողը հայտնվել է տհաճ իրավիճակում։
Հաղորդավարուհի Էմ Էյ Ռոսկոն, ով առաջին անգամ է փորձել սահել սառույցի վրա եւ միաժամանակ ուղիղ եթերում ռեպորտաժ վարել, դեմքով ընկել է սառույցի վրա, թեպետ արագ ոտքի է կանգնել և շարունակել ռեպորտաժը։
Հետագայում twitter-ի իր էջում նա գրել է, որ վնասել է շրթունքը։