Զավեշտալի դեպք է արձանագրվել ամերիկյան հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում: Հաղորդավար Սքոթ Հեյնը գետնից վերցրել է մի բան, որը նրա կարծիքով եգիպտացորենի ձողիկ է եղել, ու առանց մտածելու տարել է բերանը: Վայրկյաններ անց նա կուլ տվածի անտանելի համից հասկացել է, որ այն ամենևին էլ ձողիկ չէ: Ավելի ուշ Հենը խոստովանել է, որ դա եղել է իր կատվի փսխածը, որը կպել էր իր կոշկին: