Ֆեյսբուքյան օգտատեր, հայ հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ Վարդգես Դավթյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Հաղթող բանակում վերքերը շուտ են լավանում»:
Պիրոգով (1810-1881) — վիրաբույժ, բժշկապետ
Սիրելիներ, կորոնավիրուսից խուսափելու համար սոցիալական կամ ֆիզիկական ,,ինքնամեկուսացումը,, բավարար չէ: Եթե ինձ լսեք — պակաս կարևոր չէ (կասեի կենսական է) դրա վերաբերյալ ամեն տեսակ հոգեցունց, սրտաճմլիկ ինֆորմացիայից մեկուսանալը: Անձնական և հանրային հիգիենային հետևել և վերջ: Գլուխներդ մի ցավեցրեք ինչ-որ ,,կոնսպիրոլոգիաների,, , ,,աստծու պատժի,, , ,,աշխարհի ավարտի,, — չգիտեմ — ,,մահերի ստատիստիկայի,, և նմանատիպ սարսափ-թեմաների մասին աղբ-ինֆորմացիայով: Հոգիներդ մի ծանրացրեք բացասական էմոցիաներով, որոնք ձեզ միայն ցած են քաշում, վազորդի ոտքերին կապած կշռաքարերի նման: Աջից ու ձախից ազդող անկապ, իրարամերժ, սթրեսածին ինֆորմացիայից ձեզ հեռու պահեք: Այնքան շատ ուրախալի, տրամադրող և մոբիլիզացնող ազդակներ կան շուրջ բոլորը: Ձեռքերը լվացեք շուտ-շուտ: Տարեցների քիթը մի մտեք, ձեզ և շրջապատին միառժամանակ հեռու պահեք փռշտացողներից ու հազացողներից: Եվ եղիցի լույս»: