Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է այսօր Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան — Հայաստան ընկերական խաղին՝ նշելով, որ հաղթանակ է ցանկանում Ռուսաստանի հավաքականին։ Այս մասին հաղորդում է Sport-Express-ը։
«Հայաստանն ինձ մոտ է, սակայն ես հաղթանակ եմ ցանկանում մեր՝ Ռուսաստանի հավաքականին։ Իսկ ընդհանրապես, կուզեմ, որ երկու թիմերն էլ ցուցադրեն դիտարժան խաղ և մարզիչներն էլ գոհ մնան իրենց սաների մարզավիճակից։ Հայաստանի հավաքականն իրոք հետաքրքիր թիմ է, որը զգալի առաջընթաց է ապրում։ Նա ցուցադրում է պայծառ կոմբինացիոն խաղ։ Կան անհատապես ուժեղ տղաներ, որոնք չեն վախենում պայքարից։ Առաջին հերթին դա Հենրիխ Մխիթարյանն է», — ասել է Սիմոնյանը՝ այս թիմը նմանեցնելով «Արարատ 73»-ի հետ։