Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը հետաձգելու որոշումը ՌԴ նախագահի համար հեշտ չէր, բայց պետության ղեկավարի համար մարդկանց առողջությունն առաջնահերթություն է։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը և «Անմահ գնդի» երթը, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, կհետաձգվեն:
ՌԴ ղեկավարը հավաստիացրել է, որ միջոցառումներն անպայման կկայանան, սակայն Կրեմլում ստույգ ամսաթիվը դեռ չեն հայտնել։
«Տոնը բոլորիս համար է սուրբ, նախագահի համար է սուրբ։ Իհարկե, այդ որոշումը հեշտ չի տրվել, սակայն նա բավականաչափ հետևողական է, և նրա համար, նորից եմ կրկնում, մարդկանց առողջությունն առաջնահերթություն է։ Մենք, ամեն դեպքում, բոլորով էլ տոնելու ենք այն։ Ինչպե՞ս կարելի է Մայիսի 9-ը չնշել, դա պարտադիր է», – ասել է Պեսկովը: Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրներ թիվը 42.853 է, իսկ մահվան դեպքերինը՝ 361։