տուն Հասարակություն Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան

267
0

Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ պատերազմի 287 վետերանների դրամական աջակցություն կհատկացվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն այս նպատակով գումար հատկացնելու որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում:

«Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը: ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում»,- ասվում է որոշման մեջ:

Որոշման համաձայն` Հայրենական մեծ պատերազմի վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300 000 դրամ պարգև:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նաև ՀՀ վարչապետը.

« Հայրենական Մեծ պատերազմի մեր բոլոր՝ 287 վետերանները կստանան 300 հազարական դրամ միանվագ պարգեւավճար:

Հիշեցնեմ, որ նախորդ տարվանից նրանց ամենամսյա պարգեւավճարի չափը կրկնապատկել ենք՝ 50 հազարից դարձնելով 100 հազար դրամ»: