Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ռոման Խուդյակովը երկրի արտգործնախարարությանն ուղղված առաջարկությամբ է հանդես եկել: Նա կոչ է արել Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեին Ռուսաստանում «անցանկալի մարդ»՝ persona non grata հայտարարել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Խուդյակովը նշել է. «Նրա գործողությունը վառ արտահայտված հակառուսական քաղաքականության օրինակ է: Ես Ռուսաստանի արտգործնախարարությանը կոչ եմ անում Դորին Կիրտոակեին persona non grata հայտարարել»: Պատգամավորը այս մասին հայտնել է այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս:
Նշենք, որ Քիշնևի քաղաքապետն առաջարկել էր Հաղթանակի օրը Մոլդովայի մայրաքաղաքում ամենևին չնշել: