տուն Լուրեր «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր տղան և Թեղուտի գյուղապետի տղան մահացել են

«Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եղբոր տղան և Թեղուտի գյուղապետի տղան մահացել են

243
0

skoraya_b01_viewԻնչպես ավելի վաղ հայտնել էր Արարատ Նյուզը , դեկտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց տեղի ունեցած վիճաբանության արդյունքում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով Դիլիջանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 հոգի: Նշված անձիք են` Դիլիջան քաղաքի Իվանով փողոցի 10 տան բնակիչ, 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, ով Դիլիջանում հայտնի է Նովո մականվամբ, Դիլիջանի ոլորաններում գործող «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր տղան և Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, ով Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի տղան է: Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել է:

shamshyan.com կայքը հայտնում է, որ հիվանդանոցում մահացել է նաև Ա. Թամրազյանը:

Մանրամասները` shamshyan.com — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here