Հարավաֆիկյան Հանրապետության Կուլինան հանքավայրում գտել են երկնագույն ադամանդ, որը կշռում է 122.52 կարատ։ Մաքրության և չափի շնորհիվ այն կարող է դառնալ մինչև հիմա հայտնաբերված ամենաթանկ քարը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Իր մաքրության շնորհիվ երկնագույն այս քարի գինը կարող է գերազանցել 507 կարատանոց սպիտակ ադամանդի գնին, որը նույնպես հայտնաբերվել է այս հանքավայրում։ Այն 2010 թվականին վաճառվել էր մոտ 33 մլն դոլարով, ինչը ռեկորդային է ադամանդների համար։
Համաշխարհային շուկայում երկնագույն ադամանդներն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան սպիտակները։
1905 թվականին Կուլինան հանքավայրում հայտնաբերվել էր 3000 կարատանոց քար, սակայն այն մանրացվել էր, և հիմա դրանք գտնվում են բրիտանական թագավորական ընտանիքի գանձարանում։