տուն Լուրեր ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձը Սպիտակի նախկին քաղաքապե՞տն է

ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձը Սպիտակի նախկին քաղաքապե՞տն է

250
0

nozh_bouiՈստիկանությունն արդեն հաղորդագրություն է տարածել, որ հայտնաբերվել է ՀԱԿ գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարած անձը՝ նա 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է: Որոշ տեղեկությունների համաձայն Արսեն Օհանյանը 1990-ականներին զբաղեցրել է Սպիտակի քաղաքապետի պաշտոնը, իսկ ոչ վաղ անցյալում  առնչություններ է ունեցել ՀԱԿ-ի հետ: Նշվում է նաև,  որ Արսեն Օհանյանը հոգեկան հավասարակշռության պահպանման խնդիրներ ունի: Այս կապացությամբ  Araratnews.am-ը զրուցեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանի հետ: Մեր զրուցակցի խոսքերով, ով ականատեսն էր գրասենյակում կատարվածին, Օհանյանը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել, սակայն որևէ կերպ չի նշել իր գործողությունների դրդապատճառները. «Ես այդ մարդուն առաջին անգամ եմ տեսնում և Ձեր նշած հանգամանքների մասին տեղյակ  չեմ, այնուամենայիվ մենք կշտկենք՝ արդյո՞ք նա եղել է Սպիտակի քաղաքապետ, ՀԱԿ-ի հետ նա որևէ առնչություն չի ունեցել նախկինում,  նա լիովին անծանոթ է մեզ, նա մտավ գրասենյակ, լիովին տիրապետում էր իրավիճակին դանակներով զինված,  ճիշտ է ալկոհոլի հոտ ես զգացել եմ, սակայն չեմ կարող հստակ ասել, որ նա սթափ չէր»,- նշեց Հայոցյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here