տուն Հասարակություն ՀԱԿ նախկին անդամը՝ Կենտրոնի թաղապետ

ՀԱԿ նախկին անդամը՝ Կենտրոնի թաղապետ

720
0

«Հրապարակը» գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով  Կենտրոն վարչական շրջանի  ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը՝ ՀԱԿ վարչության անդամը:

Ուսումնասիրելով Ավետ Պողոսյանի «Ֆեյսբուքի» էջը՝ պարզ է դառնում, որ նա 2018 թ-ի թավշյա հեղափոխության ակտիվ աջակից է, իսկ քաղաքապետի ընտրություններում կարծես թե սատարել է քաղաքապետ Հայկ Մարությանին եւ իր էջում նրա նախընտրական լուսանկարը հրապարակել:

Հ.Գ. Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հաստատել է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Մինչեւ այս նշանակումը Ավետ Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է:

Մեզ հայտնի դարձավ, որ Ավետ Պողոսյանը ՀԱԿ վարչության անդամ է եղել 2013 թ-ին: 

Ի դեպ, նորանշանակ թաղապետը երեկվանից թարմացրել է «Ֆեյսբուքի» իր հետնանկարը՝ տեղադրելով գիշերային Երեւանի լուսանկարը: