«Armdayli.am»-ի ուսումնասիրություններով պարզվել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնեսով է սկսել զբաղվել: Մանրամասների համար Araratnews.am-ը կապ հաստատեց գործարարի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում սպանդանոց է բացել:
Նրա խոսքով՝ սպանդանոցը ղեկավարում եւ պատվերներն ընդունում է իր որդին: «Սպանդանոցը բացել ենք 3-4 օր առաջ: Մեկ ամիս առաջ վերանորոգման աշխատանքներն էին»,- մանրամասնեց գործարարը:
Հակոբ Հակոբյանը դժվարացավ ասել՝ մինչեւ հուլիս բոլոր վայրերում սպանդանոցներ կլինեն, սակայն կողմ է, որ ծառայությունը հասանելի լինի բոլորին, հերթեր էլ չլինեն:
Գործարարը, սակայն, կարծում է, որ եթե չափից շատ լինեն սպանդանոցները, ապա սպանդանոցային բիզնեսը հաջողություն չի ունենա, պետք է այնքան լինի, որ սպանդանոցի տերերը շահույթ ունենան: