Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցին:
«Չեմ կարծում, թե որևէ քայլ կարվի Ադրբեջանի կողմից՝ Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար: Բոլորը գիտեն, որ արդեն գործողությունները անցել են ՄԱԿ-ի տնօրինման ներքո: Փնտրվում է այն երկիրը, որը կհամաձայնի ընդունել Հակոբ Ինջիղուլյանին: Մենք հուսանք, որ այն անձանց վերաբերյալ, որոնք պետք է տեղափոխվեն երրորդ երկիր, ավելի մեղմ է լինում վերաբերմունքը՝ հասկանալի պատճառով: Բայց երբևէ չի եղել, որ երբ Ադրբեջանը հայտարարի երրորդ երկիր տեղափոխելու մասին ու դրանից հետո նա հանկարծ հայտնվի Հայաստանում: Եթե հանկարծ նման բան լինի, դա կլինի առաջին անգամ: Կարծում եմ, որ Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկրում օր առաջ հայտնվելը լավագույն ելքն է:
Երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն հենց Հակոբն է հայտնել:
Ըստ Ալավերդյանի՝ երբ հայտնում են ցանկություն երրորդ երկիր տեղափոխվելու մասին, կասկած է առաջանում, որ իր երկիր վերադառնալու դեպքում իր սեփական երկրում կենթարկվի հետապնդումների կամ հասարակության վերաբերմունքը կփոխվի: Սակայն մեր բանակում, ըստ նախկին ՄԻՊ-ի, համապատասխան բոլոր միջոցառումներն իրականացվում են: