Այս գիշեր հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը: «Այո, կրակոցներ եղել են Ոսկեպարի ուղղությամբ, բայց նշանակալի կալիբրեր ու քանակ չի եղել: Չեմ կարող ասել ինչքան է տեւել, բայց անդադար կրակոցներ չեն եղել: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: