Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորիստ։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել, նա նշել է. «Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։
Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»,- նշել է ՊՆ խոսնակը։