տուն Քաղաքական Հակառակորդը չպետք է ունենա առավելություն զինատեսակի առումով․ Քոչարյան

Հակառակորդը չպետք է ունենա առավելություն զինատեսակի առումով․ Քոչարյան

157
0

Շատ վատ է, որ հայ զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Նմանատիպ սպառազինությամբ նաեւ մեր զինված ուժերն են հագեցած: Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական օրակարգային հարց է, եւ հակառակորդը չպետք է ունենա որոշակի առավելություն զինատեսակի առումով»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պետք է ձգտենք ավելիին, քան ունենք այսօր։

«Ես չեմ կարծում, որ բալանսը խախտված է: Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է գնում, բայց ես եկեք չխոսեմ, թե մենք ինչ խնդիրներ ենք լուծում: Ես կարծում եմ, որ մեր պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց մեր բանակի սպառազինության ձեռքբերման հեռանկարների մասին»,- հավելեց հանձնաժողովի նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here