Տավուշում՝ Նոյեմբերյան սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ, երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, հայկական կողմից տուժածներ չկան։