տուն Բանակ Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը. ՊՆ խոսնակ

Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը. ՊՆ խոսնակ

890
0

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

« Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ»։