տուն Քաղաքական Հակապետական է. Մակունցը՝ դաշնակցականների հայտարարության մասին

Հակապետական է. Մակունցը՝ դաշնակցականների հայտարարության մասին

325
0

Վերջին օրերին դաշնակցականների կողմից արված հայտարարություններին անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Լրագրողները պատգամավորին հարց են ուղղել ՀՅԴ-ի կողմից այսպես կոչված «պարտիզանական «ջոկատներ» ստեղծելու և պայքար մղելու մասին: Մակունցը տարակուսելի է որակել նման հանձնարարականները՝ դրանք բնութագրելով որպես հակապետական դրսևորումներ:

«Ովքեր արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսևորումները, երևույթները կանխելու համար և թույլ չտալ հակապետական գործունեություն ծավալել»,- հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Միաժամանակ Մակունցը վստահեցրել է, որ իրավապահ մարմինները և ԱԱԾ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ցանկացած վտանգի դեպքում: