Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության իդեալներից է ԱՄՆ-ի ոչնչացումը։ Խամենեին նշել է, որ Իրանը պատրաստ է կռվի մեծ տերությունների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված իր երկրի նկատմամբ։
«Ճակատամարտի շարունակության համար, այլ ոչ թե սադրելու, անհրաժեշտ է զինվել ինքանպաշտպանության համար», — ասել է հոգևոր առաջնորդը՝ խոսելով խորհրդարանում։ Ըստ Խամենեիի՝ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ Իրանը ոչնչացնի իր «կեղեքողներին»՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Ըստ հոգևոր առաջնորդի՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում վերջին 12 տարիներին իրականացվող հետազոտությունները ոչ մի դեպքում չեն դադարեցվի։ Այս մասին հաղորդում է The Daily Caller-ը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վերջերս ձախողվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և «վեցյակի» բանակցությունները։