Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 29 միլիարդ 900 միլիոն դրամ»,- նշել է վարչապետը: