տուն Լուրեր Հալեպում հայ երեխա է վիրավորվել

Հալեպում հայ երեխա է վիրավորվել

312
0

74

Հալեպի Սուլեյմանիե և Նոր գյուղ հայաշատ թաղամասերում երեկ դարձյալ լարված է եղել։ Այս շրջաններում արկեր են պայթել, ինչի հետևանքով հայ երեխա է վիրավորվել։

«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ առաջին արկը պայթել է Զվարթնոց հայկական եկեղեցու մոտ։ Արկի բեկորները հարվածել են «Օրուլյան» վաճառատանը հարակից շենքին, ինչի հետևանքով վիրավորվել է հայ երեխա՝  Անդո Թութունջյանը։ Նա վիրավորվել է ոտքից և գլխից ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։

Երկրորդ արկն ընկել է Սուլեյմանիեում և պատճառել միայն նյութական վնաս։

«Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է նաև, որ անցնող մի քանի օրերին Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե, Նոր գյուղ և Ջդեյդիե շրջանները դարձյալ հրասանդի արկերի թատերաբեմ են դարձել՝ ահուսարսափի մատնելով բնակիչներին ու բնակարանների և մեքենաների տարբեր աստիճանների վնասների պատճառ դառնալով։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here