տուն Աշխարհ Հալեպի բնակելի թաղամասերից մեկը հրթիռակոծվել է

Հալեպի բնակելի թաղամասերից մեկը հրթիռակոծվել է

198
0

Հալեպի Աս-Սուկարի թաղամասում  ահաբեկիչների հրթիռային հարվածների հետեւանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, եւս 15-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է սիրիա-արաբական SANA գործակալությունը:

Հալեպի ոստիկանության տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք տեղակայված են Հալեպի արեւմուտքում եւ հյուսիս-արեւմուտքում, 3 հրթիռային արկ են արձակել Աս-Սուկարի թաղամասի ուղղությամբ:

Բացի քաղաքացիների շրջանում զոհերից եւ վիրավորներից, թաղամասը բավական վնասվել է, նյութական վնաս են կրել բնակելի շինություններ:

Բոլոր վիրավորները տեղափոխվել են քաղաքի «Ար-Ռազի» հիվանդանոց եւ ստանում են համապատասխան բուժում: Վիրավորների թվում մի քանի երեխաներ կան:

Սիրիական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկչական խմբավորումները բնակելի թաղամասերի ուղությամբ հրթիռակոծություններ են սկսում, երբ նրանք փորձում են լքել իրենց կողմից վերահսկվող բնակավայրերը Հալեպում եւ Իդլիբում: