Առաջին անգամ Երևանում ելույթ կունենա պորտապարի ամենահայտնի կատարողներից՝ Ռոքսաննա Ջենիդը։ Հոկտեմբերի 25-ին Հայաստանում սկսվում է արևելյան գիշեր: Ելույթ կունենա արևելյան պարի ոճում միշտ տարբեր և անկանխատեսելի, ամենապահանջված և խարիզմատիկ արտիստներից մեկը՝ 2010 թվականի աշխարհի չեմպիոնն ու պորտապարի ակումբային ոճի հիմնադիրը՝ Լյուքսորը: Շոուին մասնակցում է նաև պորտապարի համառուսական մրցույթի դափնեկիր, պարի այդ ոճի ամենահայտնի կատարողներից մեկը՝ անզուգական Ռոքսաննա Ջենիդը: