«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ պիցա բերող տղային 1000 դոլար թեյավճար են թողել,- գրում է The Guardian-ը։
Էդգարը, որը նաեւ Big Mama’s & Papa’s պիցայի մատակարարման ծառայության համասեփականատեր է, պատմել է Էլլեն Դեջեներեսի շոուում ստացած խոշոր թեյավճարի մասին։ Հենց Էլենն էր հավաքում նրա համար թեյավճար այնպիսի կինոաստղերից, ինչպիսիք օին՝ Մերիլ Սթրիփը, Ջուլիա Ռոբերթսը, Բրեդ Փիթը, այնուհետեւ հավաքված 600 դոլարի վրա ավելացրել է եւս 400-ը սեփական գրպանից։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, կինեմոտոգրաֆիայի բոլոր աստղերը պատվիրել են 20 հատ պեպերոնի, պանրի, սնկի եւ ձիթապտղի պիցաներ։
Հիշեցնենք, որ Big Mama’s & Papa’s պիցերիաների ցանցի տերերը ծնունդով հայաստանցի են։