տուն Աշխարհ Հազարավոր մահեր. ճգնաժամ՝ կլիմայի կտրուկ փոփոխություններից

Հազարավոր մահեր. ճգնաժամ՝ կլիմայի կտրուկ փոփոխություններից

661
0
Այսօր արդեն ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ մահանում են կլիմայի փոփոխության հետևանքով, մինչդեռ մահվան պաշտոնական փաստաթղթերում հաշվի չի առնվում շրջակա միջավայրի վրա այս զանգվածային աղետների ազդեցությունը:
Ինչպես հայտնում է Science Aler-ը այս թեմայի վերաբերյալ  մի խումբ ավստրալացի
առողջապահական փորձագետների հոդվածը հրապարակվել է The Lancet Planetary Health-ում:
Ըստ գիտնականի Ավստրալիայում աննորմալ բարձր ջերմաստիճանը վտանգավոր ռիսկ է, որը կապված է գլոբալ տաքացման հետ:
«Եթե աշխարհում արտանետումների ցուցանիշը մնա ներկայիս մակարդակում, ապա մինչև 2080 թվականը տարբեր քաղաքներում ջերմաստիճանի բարձրացումից մահացության ցուցանիշը կարող է ավելանալ առնվազն չորս անգամ»,-նշում են գիտնականները՝ փաստելով, որ Ավստրալիայում բարձր ջերմաստիճանից մահացությունների թիվը զգալիորեն նվազեցվում է պաշտոնական վիճակագրությունում. այն նվազեցվում է առնվազն 50 անգամ: