տուն Աշխարհ Հազարավոր գիտնականներ հայտնում են կլիմայի փոփոխության սպառնալիքի մասին

Հազարավոր գիտնականներ հայտնում են կլիմայի փոփոխության սպառնալիքի մասին

305
0

Կլիմայական արտակարգ իրավիճակի սպառնալիքի մասին հայտարարության տակ ստորագրել են 153 երկրների ավելի քան 11 հազար գիտնականներ: Այս մասին հաղորդում է BioScience-ը:

«Գիտնականները բարոյական պարտավորություն են կրում հստակ նախազգուշացնելու մարդկությանը ցանկացած աղետալի սպառնալիքի մասին։ Հիմնվելով դրա վրա՝ մենք միասին՝ ավելի քան 11 հազար ներքոստորագրյալներս, ամբողջ աշխարհից պարզ և ոչ երկիմաստորեն հայտարարում ենք, որ այս մոլորակը բախվել է արտակարգ եղանակային իրավիճակի»,- գրում են նրանք։ Աղետալի հետևանքներից խուսափելու համար գիտնականները մատնանշել են 6 քայլ.

  1. հանածո վառելիքի արտադրության կրճատում և անցում այլընտրանքային էներգիայի աղբյուրների,
  2. կլիման աղտոտող արտանետումների կրճատում՝ ներառյալ մեթանը, սև ածխածինը (մուր) և ածխաջրածինները,
  3. Երկրի էկոհամակարգի պաշտպանություն և վերականգնում,
  4. հիմնականում բուսական արտադրանքի սպառում, միաժամանակ կենդանական արտադրանքի գլոբալ սպառման նվազեցում, ինչը կարող է ոչ միայն բարելավել մարդկանց առողջությունը, այլև էապես նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները,
  5. բնակչության արտադրողականության ու կայունության բարձրացում՝ միաժամանակ պահպանելով հիմնական կարիքները և նվազեցնելով տնտեսական անհավասարությունը,
  6. կայունացում և, իդեալականորեն, համաշխարհային բնակչության աստիճանական կրճատում՝ սոցիալական ամբողջականության ապահովման շրջանակներում: