տուն Քաղաքական Միջազգային Հաագայում կկայանա յոթնյակի նիստն՝ առանց Պուտինի

Հաագայում կկայանա յոթնյակի նիստն՝ առանց Պուտինի

86
0

image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ժամանի Հաագա, ուր կայանալու է Միջուկային գագաթնաժողովը։ Այստեղ տեղի կունենա նաև «մեծ յոթնյակի» առաջին հավաքն առանց Պուտինի։ Յոթնյակը քննարկելու է G8-ից Ռուսաստանին դուրս թողնելու հարցը։

Յոթնյակի քննարկման հիմնական թեման է լիենլու Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Սպիտակ տանը հաստատել են, որ Օբաման բարձրացնելու է Ռուսաստանին G8-ից դուրս թողնելու հարցը։ Եվրոպայում այս կապակցությամբ ավելի մեղմ էին արտահայտվում։ Սակայն դիրքորոշումները վերջին օրերին կոշտացել են, սահմանվել են ավելի կոշտ պատժամիջոցներ։