տուն Քաղաքական Միջազգային Հաագայի միջազգային դատարանն արգելել է ճապոնիային կետերի որսը

Հաագայի միջազգային դատարանն արգելել է ճապոնիային կետերի որսը

100
0

00023UALF6NRU0HG-C317-F3

Հաագայում միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ճապոնիայի կողմից Արկտիկայում իրականացվող կետերի որսը չունի գիտական նպատակներ: Այս ծրագրի շրջանակներում Ճապոնիան ամեն տարի որսում է մոտ 1000 կետ գիտական ուսումնասիրություններ կատարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

2010 թվականին Ավստրալիան դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան` Ճապոնիայի իշխանություններին մեղադրելով, որ գիտական ուսումնասիրություններ անցկացնելու քողի տակ կոմերցիոն նպատակներով իրականացվում է կետերի մեծ քանակությամբ որս, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Դատարանի նախագահ Պետեր Տոմկան հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել որսը մինչև դատական քննության ավարտը:

1986 թվականին ընդունվել է հռչակագիր, որն արգելել է կետերի կոմերցիոն որսը: