Առավոտյան, Ուկրաինայում գործող ամերիկյան լրատվական գործակալության ղեկավարը, որը չի նշել իր անունը, դիմել է Ուկրաինայի ոստիկանության հատուկջոկատայիններին՝ «Բերկուտի» աշխատակիցներին՝ նրանց տեղեկացնելով, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը դիմել է իրեն՝ խնդրելով տրամադրել բերկուտցիների ցուցակները, ովքեր Կիևում ուժ են կիրառել ցուցարարների դեմ։
«Մեկ ժամ առաջ Միջազգային քրեական դատարանից հայտ ենք ստացել՝ դատարանին ներկայացնել բերկուտցիների ցուցակները։ Ձեր մեջ, բերկուտցիներ, կան մարդիկ, ովքեր ֆիքսում են ձեր կողմից կատարված հանցագործությունները։ Մենք նրանց գումար ենք վճարել, նրանք ունեն թաքնված տեսախցիկներ, որոնք գրանցում են ձեր ամեն մի քայլը։ Դուք բանտում եք հայտնվելու ոչ թե 10 կամ 15 տարի հետո, այլ շատ ավելի շուտ, քան դուք կարծում եք։ Ես ձեզ չեմ կարող կոչ անել վայր դնել վահանները, քանի որ այլ երկրի քաղաքացի եմ։ Սակայն ռուսական ոտք այստեղ չի լինելու»։